Նկարագրություն
Nano 3 PK 20/100
Թունելային տեսակի ջերմատունը նախատեսված է ամառանոցներում և տնամերձ հողամասերում այգեգործական կամ այլ սիրողական մշակաբույսերի աճեցման համար բարենպաստ միկրոկլիմա ստեղծելու համար:
Ջերմատան մարմինը պատրաստված է 20*20 մմ պողպատյա խողովակից, մշակված երկտակ հակակոռոզիոն յուղաներկով։
Արտաքին ծածկույթը՝ բջջային պոլիկարբոնատ 6 մմ հաստությամբ , որը չի խոչընդոտում արևի լույսի ներթափանցումը ջերմատուն ։
Ջերմատան առավելությունները
Հավաքման հեշտություն՝ կամարներն ու երկարաձիգ ձողերը միանց են ամրացվում հատուկ կցամասերով, որի շնորհիվ ջերմոցի մարմինը կարող է հավաքվել շատ քիչ ժամանակում:
Ջերմոցի հավաքածուն ներառում է բոլոր անհրաժեշտ միացումներն ու ամրակները:
Ամրություն՝ փակ պրոֆիլային խողովակի շնորհիվ այս ջերմոցը պատրաստ է դիմակայել լուրջ բեռնվածության:
Երկարակեցություն՝ Մետաղական մասերը ներկված են երկտակ հակակոռոզիոն ներկով , որը ծառայում է ավելի քան 10 տարի:
Հիմնական Առանձնահատկությունները
1. Մոդուլային կառուցվածք – Ջերմատունը կազմված է մի քանի փոխկապակցվող մասերից (մոդուլներից), որոնք հեշտ է տեղադրել կամ փոխարինել։
2. Ընդլայնման հնարավորություն – Կարելի է ավելացնել նոր մոդուլներ՝ ըստ պահանջների։
4. Հավելյալ աքսեսուարներ – Հնարավոր է ինտեգրել ոռոգման, օդափոխման, լուսավորության և կլիմայի կառավարման համակարգեր։
Կիրառման ոլորտներ
Փոքր ֆերմաներ
Արդյունաբերական գյուղատնտեսություն
Հետազոտական լաբորատորիաներ
Տնտեսական նպատակներ — ձմեռային ծաղկանոցներ
Մոնտաժում
Ելնելով տեղանքի հնարավորություններից , հիմքը կարող է պատրաստվել տարբեր նյութերից (բետոն, աղյուս, տախտակ) կամ տեղադրվել անմիջապես գետնին մետաղական կանգնակների միջոցով որը ներառված է հավաքասուի մեջ:
Ինչ է մոդուլային թունելային ջերմատունը





















