Էլեկտրական պարիսպները նախատեսված են սահմանափակելու և կանխելու սեփական տարածքի ել ու մուտը : Ընդհանուր առմամբ առանձնանում են իրենց թեթև կոնստրուկցիաներով, սպասարկման պարզ համակարգով և չեն սահմանափակում տեսադաշտը :
էլեկտրական պարիսպները հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական ոլորտում ՝ մշակված հողատարածքները սահմանագծելու և պաշտպանելու այլ կենդանիներից կանխելով դրանց մուտքը հողատարածքներ, ինչպես նաև օգտագործվում են ընտանի կենդանիների համար սահմանված տարածքը պարսպապատելու նպատակներով: Էլեկտրական պարիսպները լայն տարածում ունեն եվրոպական երկրներում :
Որպես կոնստրուկցիա կազմված են՝ հենասյուներից, հոսանքակիր մալուխներից և էլեկտրիֆիկատորից , որը հանդիսանում է հիմնական մասը : Որպես հենասյուներ կարող են օգտագործվել տարբեր նյութերից պատրաստված հենասյուներ որոնց վրա հնարավոր կլինի ամրացնել հոսանքակիր մալուխները, այդ թվում մետաղական , պոլիէթիլենային, բետոնե և այլ նմանատիպ նյութեր: Որպես հոսանքակիր մալուխներ կարելի է օգտագործել ցանկացած հոսանքահաղորդիչ առանց մեկուսիչ շերտի , որոնք կարող են ապահովել բարձր հաղորդականություն:





Ծանոթացեք մեր կողմից առաջարկվող էլեկտրական հովվի համար նախատեսված աքսեսուարները








