Նկարագրություն
Ին՞չ է ագրոսպանը
Ագրոսպանը թեթև, շնչող ոչ հյուսված նյութ է, որը նախատեսված է բույսերը պաշտպանելու համար։
Նյութի բաղադրությունը ներառում է բարձրորակ ուլտրամանուշակագույն կայունացուցիչ UV Stab , որի շնորհիվ այն մնում է առաձգական և չի քայքայվում, նույնիսկ անբարենպաստ կլիմայական պայմաններում կամ բարձր լեռներում:
Ագրոսպան 60 մուլչա նշանակությունը
“Ագրոսպան 60 մուլչա ” առավելությունն այն է, որ այն կանխում է բույսերի վերգետնյա մասի շփումը հողի հետ, որի շնորհիվ պտուղները չեն ենթարկվում վնասատուների՝ միջատների կողմից վնասվելու և փտման գործընթացի:
Արդյունավետ է ելակի, կարտոֆիլի, բանջարեղենի և կանաչեղենի աճեցման համար, ինչպես նաև ծառերի և թփերի տակ մուլչապատման համար:
Ի տարբերություն սև պոլիէթիլենային թաղանթի, որը թույլ չի տալիս օդ կամ խոնավություն անցնել, Ագրոսպան 60 մուլչան ծառայում է որպես բույսերի իդեալական պաշտպանություն մոլախոտերից և միջատներից։
Մուլչապատումը սկսելու համար, բարենպաստ ժամանակ է գարնանը ՝ չսպասելով հողի տաքացմանը: Ագրոսպան 60 մուլչայով ծածկելու դեպքում, հողը շատ ավելի արագ է տաքանում, միևնույն ժամանակ այն պաշտպանում է բույսերը փտումից և վնասատուներից, ինչպես նաև կանխում է մոլախոտերի աճը:
Ագրոսպանի առավելությունները
✅ Պահպանում է հողի խոնավությունը։
✅ Կանխում է մոլախոտի աճը։
✅ Կանխում է հողի գերտաքացումը ամռանը և սառեցումը ձմռանը։
✅ Կանխում է հողի վրա կեղևի առաջացումը, ինչը բարելավում է ջրի կլանումը հողի մեջ։
✅ Պահպանում է հողի փխրունությունը։
✅ Ցանքածածկ բույսերը առաջացնում են ավելի շատ պատահական արմատներ։
✅ Խթանում է անձրևորդերի և օգտակար հողի միկրոֆլորայի բազմացումը։
✅Երկար ծառայության ժամկետը, թեթևությունը, խոնավությունը և օդը փոխանցելու ունակությունը:
✅Որակյալ հումք!
ԿԻՐԱՌՄԱ ՈԼՈՐՏ:
✅Ջերմոցային տնտեսություններում
✅ Դեկորատիվ ծառերի և թփերի տնկարաններմ
✅Բացօթյա տնտեսություններում




























