Նկարագրություն
Ին՞չ է ագրոսպանը
Ագրոսպանը թեթև, շնչող ոչ հյուսված պոլիէսթերային նյութ է, որը նախատեսված է բույսերը պաշտպանելու համար։ Այն հիմնականում օգտագործվում է ցրտահարությունից, ուժեղ արևից, կարկուտից, քամուց և վնասատուներից բույսերը պաշտպանելու համար։
Ագրոսպանը թույլ է տալիս ջրին ու օդին անցնել, բայց միևնույն ժամանակ պահպանում է բույսերի միկրոկլիման՝ ստեղծելով օպտիմալ պայմաններ աճի համար։
Այն լայնորեն կիրառվում է բանջարաբոստանային մշակաբույսերի, հատապտուղների և ծաղիկների աճեցման մեջ։
Առավելությունները
- Ապահովում է օպտիմալ միկրոկլիմա բույսերի աճի համար;
- Կանխում է բույսերի հիպոթերմիան գիշերը և գերտաքացումը ցերեկը.
- Նվազեցնում է հողի մակերեսից գոլորշիացումը, պահպանում է հողի խոնավությունը և նվազեցնում ոռոգման հաճախականությունը
- Թույլ է տալիս երկարացնել բերքահավաքը մինչև ուշ աշուն։
- Ապահովում է հուսալի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից
- Ունի առնվազն 3 սեզոն շահագործման ժամկետ
Առանձնահատկությունները
✅Երկար ծառայության ժամկետը, թեթևությունը, խոնավությունը և օդը փոխանցելու ունակությունը:
✅Նյութի բաղադրությունը ներառում է բարձրորակ ուլտրամանուշակագույն կայունացուցիչ UV Stab , որի շնորհիվ այն մնում է առաձգական և չի քայքայվում, նույնիսկ անբարենպաստ կլիմայական պայմաններում կամ բարձր լեռներում:
✅Որակյալ հումք!
ԿԻՐԱՌՄԱ ՈԼՈՐՏ:
✅Ջերմոցային տնտեսություններ
✅ Դեկորատիվ ծառերի և թփերի տնկարաններ
✅Բացօթյա տնտեսություններում































