ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

«Made in Protec» բաժինը ներկայացնում է մեր կողմից նախագծված և պատրաստված յուրահատուկ լուծումները՝ ստեղծված ինքնատիպության,  որակի, հուսալիության և գործնականության սկզբունքներով։

Մենք ոչ միայն առաջարկում ենք պատրաստի արտադրանք, այլև իրականացնում ենք անհատական նախագծում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները։ Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է այգեգործական համակարգերին, ջերմատների կառուցվածքներին կամ տարբեր աքսեսուարներին, մեր թիմը մշակում և կառուցում է լուծումներ՝ լիովին համապատասխան Ձեր նպատակներին։

Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար հնարավորություն է ստեղծել նոր արժեք՝ համադրելով փորձը, ժամանակակից մոտեցումները և բարձրորակ նյութերը։