Ձգան Mini-6

Միջշարային լարերը ձգելու լավագույն միջոց

700.00AMD

In Stock

Նկարագրություն

Ձգան Mini 6

Ձգանը նախատեսված է մետաղական լարերը ձգելու և լարման տակ պահելու համար, որը հիմնականում օգտագործվում է ցանկապատերի, խաղողի այգիների, հատապտղատու այգիների , ինտենսիվ այգիների և նմանատիպ աշխատանքների համար, որտեղ տեղադրվում է լարասյունային համակարգ։

Ինտենսիվ կիրառվում է նաև պարիսպների ցանցապատման և այլ  գյուղատնտեսական կիրառությունների համար: Այն թույլ է տալիս ձգել մետաղալարերը, ապահովելով ամուր և կայուն կապ:

Այսպիսի ձգանները հաճախ կիրառվում են նաև ջերմոցների, ցանցային պաշտպանական համակարգերի և այլ նմանատիպ նախագծերում, որտեղ կարևոր է լարերի ձգվածությունը:

Կառուցվածքը

Շրջանակ – Պատրաստված է ամուր մետաղից ունի հարուստ ցինկապատում, որը  ապահովում է դիմադրություն կլիմայական ազդեցությունների դեմ։

Պտտվող ֆիքսատոր  – Կենտրոնական մասում գտնվող գլանաձև մեխանիզմ, որի վրա փաթաթվում է լարը ձգման ընթացքում։

Կողային բացվածքներ – Լարն անցկացնելիս ձգանի մեջ , այն ապահովում է ճիշտ դիրքավորում։

Լար ձգելու մեխանիզմ – Մեխանիկական պտուտակով կամ բանալիով պտտվող մեխանիզմ, որը թույլ է տալիս վերահսկել լարի ձգվածությունը։

Կցման անցքեր – Մի կողմում տեղադրված անցքերը նախատեսված են լարը կամ այլ ամրակներ կցելու համար։

Ինչպես է աշխատում

Լարը անցկացնում ձգանի դիմացի  բացվածքից։

Այնուհետև պտտում են կենտրոնական ձգանը հատուկ բանալիով կամ աքցանով՝ ձգելով լարը։

Երբ անհրաժեշտ ձգվածությունը ապահովվում է, մեխանիզմը արգելափակվում է, որպեսզի լարը չթուլանա։

Կիրառման հիմնական ոլորտները

Որպես ձգան ՝ ցանցային կամ մետաղալարային ցանկապատերի ամրացման համար։

Որպես խաղողի այգիների միջշարային լարերը ձգող ՝ վազերի ուղղորդված աճի համար։

Որպես ջերմոցների կամ ցանցային համակարգերի լարերի ջգան՝ պաշտպանական ցանցերի կամ ստվերային ծածկերի ամրացման համար։

Գոյություն ունեն այլ տեսակի ձգաններ

You may also like…