Շպալերային ցանց

on
Categories: ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Շպալերային ցանցեր ծաղիկների և մագլցող բույսերի աճեցման համար։ Կարիք չկա դրանք սեփական ձեռքերով իմպրովիզացված միջոցներով պատրաստել։

Շատ տեսակների բույսերը աջակցություն են պահանջում: Այն օգտագործվում է տարբեր տեսակի բույսերի համար։ Կարելի է օգտագործել նաեւ փխրուն ցողուններով մշակաբույսերի համար: Օրինակ՝ ծանր պտուղների՝ լոլիկի, բուլղարական պղպեղի, ոլոռի և վարունգի համար։ Այսպիսով, մշակաբույսերի տեղաբաշխման եղանակով դրանք առավել կոմպակտ են տեղադրվում։ Արդյունքում, նրանք մեծ տարածքներ չեն զբաղեցնում:

Շպալերային ցանցերը բազմակի օգտագործման համար են և ունեն արևի ճառագայթներին բարձր դիմակայություն

ՇՊԱԼԵՐԱՅԻՆ ՎԱՆԴԱԿԱՎՈՐ ՑԱՆՑԵՐ

Շպալերային ցանցերի առավելություններն ու հատկությունները
Բույսերի համար նախատեսված շպալերային ցանցերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր պոլիմերային նյութերից։ Այս նյութերը չեն վնասում կենդանական և բուսական աշխարհին:

Ջերմոցում այն ​​խնայում է տարածք և թույլ է տալիս ստանալ ավելի շատ բերք։ Նաեւ օգնում է ճիշտ զարգացնել մագլցող և միացողուն մշակաբույսեր։ Այն նաև հեշտացնում է բերքահավաքը։

Շպալերային ցանցի ամենակարևոր հատկությունը տարածքի խնայողությունն է. այն թույլ է տալիս բանջարեղենների և ծաղիկների աճը ուղղորդել ըստ պահանջի։ Այսպիսով, կարող է լինել ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով։ Արդյունքում, ապահովում է արևի լույսի միատարր բաշխումը և օդի օպտիմալ շրջանառությունը:

Շպալերային ցանցի տեղադրման առանձնահատկությունները
Պլաստիկե շպալերային ցանցի տեղադրման համար անհրաժեշտ է օգտագործել հենարաններ , որի վրա ամրացվում են ցանցերը։

Հորիզոնական դիրքով տեղադրման համար՝ անհրաժեշտ է առնվազն 4 մ հաճախականությամբ (հեռավորությն) տեղադրել հենարաններ։ Այս հենարանները կապահովեն ցանցի հորիզոնական դիրքի լարվախությունը։ Որպես հենարան կարելի է օգտագործել ցանկացած ամուր մարմին։ Այդ մարմինը կհատկացնի ձևավորելու հենարանը։

Հորիզոնական դիրք

Ուղղահայաց դիրքով ցանցերի տեղադրման համար ,որպես հենասյուն կարելի է օգտագործել բետոնե, մետաղական կամ փայտե սյուներ։

Սյուները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա։

Անհրաժեշտ է հաշվի առնել բույսի բերքատվության քաշը:

Հենասյուների վրա պարզորեն տեղադրված են շպալերային ցանցերը ուղղահայաց դիրքով։ Այս ցանցերի վրա ձևավորվում են մագլցող բույսերը։

ուղղահայաց դիրք


Ի՞նչ կարելի է աճեցնել շպալերային ցանցի օգնությամբ:


Հորիզոնական դիրքով տեղադրման դեպքում մշակաբույսերը հիմնականում միացողուն ծաղիկներն են, այդ թվում՝ վարդ, մեխակ, խրիզանտեմ, կակաչ, լիզիանտուս և այլն։

Ցանցը ապահովում է ցողունների ուղղահայաց դիրքը։ Այժմ՝ առավելագույնի է հասցնում օդափոխությունը։ Միևնույն ժամանակ, հեշտանում է դրանց խնամքը և բերքահավաքը։

Ուղղահայաց դիրքով ցանցերի տեղադրումը շատ արդյունավետ և տարածված միեթոդ է մագլցող բույսերի աճեցման համար, այդ թվում՝ վարունգ, լոլիկ, լոբի, ոլոռ, դդմիկ և այլն։

Նման մշակման ժամանակ բույսերի ցողունները զերծ են մնում հողի հետ շփումից։

Նորմալ պայմաններում, նվազում է փթման և այլ հիվանդությունների ռիսկը։ Միևնույն ժամանակ ապահովում է լուսաթափանցելիությունը և օդափոխությունը։

Ինչպե՞ս ձեռք բերել շպալերային ցանցեր։


Protec ընկերությունը միշտ պատրաստ է խորհրդատվություն և օգնություն տրամադրել ճիշտ ապրանքի ընտրության հարցում: Մեր մասնագետները կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

Մենք կօգնենք Ձեզ ընտրել լավագույն տարբերակը՝ հիմնվելով ձեր կարիքների և բյուջեի վրա:

0