Your cart is currently empty!
Էլեկտրական հովվի արդյունավետությունը
«էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների և անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաև նորատունկ այգիներ և դաշտեր պաշտպանելու տեսանկյունից:
Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու և ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից և արդյունավետ լուծում է: Արդեն մի քանի տասնամյակ նորարարական այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում: Այս մեթոդը հեշտությամբ հաղթահարում է տարածքի ներխուժումը արջերից, աղվեսներից, գայլերից և այլ վայրի կենդանիներից: Հիանալի է կենդանիների և թռչունների զբոսանքի մեծ տարածքներ ցանկապատելու համար. օրինակ՝ այծերի, խոյերի, խոզերի, կովերի, ձիերի, շների, նապաստակների, կրծողների, հավերի և սագերի:
Էլեկտրական հովիվը բացարձակապես անվտանգ է մարդու և կենդանիների առողջության համար: Կենդանին էլեկտրական ցանկապատի հետ շփման պահին տեղի է ունենում միայն ցավի կարճատև զգազողություն: Այս զգացումը առաջանում է էլեկտրական ազդակի հոսքի միջոցով: Էլեկտրական հովիվը կարող է սնուցվել 220 Վ ցանցից կամ 12 Վ մարտկոցից (օրինակ՝ մեքենայի մարտկոցից): Այն կարող է սնուցվել նաև արևային համակարգի միջոցով։ Էլեկտրական հովիվը տեղավորված է ամուր պատյանում, որը պաշտպանում է խոնավությունից, ջրից և կեղտից:
Էլեկտրական հովվի հուսալիությունը ստուգվում և գնահատվում է մեր հաճախորդների կողմից: Այս ծրագիրը կյանքի է կոչվում մեծ սիրով: Նույն սիրով, ինչպես նաև մեզ հետ համատեղ իրականացվող շատ այլ նախագծեր: Քանի որ սա միակ ճանապարհն է կայուն զարգացման համար: