Հակակարկտային ցանցային համակարգերն և հակակարկտային համակարգերը այսօր այգիներն պաշտպանելու արդյունավետ ու գրեթե անփոխարինելի բաղադրիչներից են` մթնոլորտային անբարենպաստ երևույթներից, ինչպիսիք են կարկուտը, անձրևը, արևայրուքը։ Հակակարկտային համակարգի օգտագործումը կարող է այս խնդիրը լուծել: Ամեն տարի ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխությունների պատճառով կարկտահարության և մրգերի արևայրուքը մի քանի անգամ ավելացել է: Հակակարկտային համակարգերի օգտագործումը նպաստում է բերքատվության բարձրացմանը: Հակակարկտային համակարգերը շատ կարևոր դեր են խաղում այս գործընթացում:






Հիմնական բաղադրիչները
Ցանցեր – պատրաստված են պոլիէթիլենից կամ այլ ամուր նյութերից, ունեն տարբեր խտություն (գործվածքի չափս), որոնք կարող են պաշտպանել տարբեր չափերի կարկուտից և արևի ճառագայթներից
Հենասյուներ – հիմնականում մետաղական կամ բետոնե սյուներ, որոնք ապահովում են ցանցերի համակարգի ամրությունը:
Լարային համակարգ – մետաղալարեր կամ պլաստիկ լարեր, որոնց միջոցով ցանցերը ձգվում են ու պահվում լարված վիճակ:
Ամրացնող մեխանիզմներ – պլաստիկ կամ մետաղական կապիչներ, որոնք ապահովում են ցանցերի ամրացումը:
Աշխատանքային սկզբունքը
Հակակարկտային հսմսկսրգ կարկտապաշտպան ցանցերը տեղադրվում են մշակաբույսերի վերևում՝ ստեղծելով պաշտպանիչ ծածկույթ։ Սա հակակարկտային համակարգերի կարևոր մասն է: Երբ կարկուտը սկսում է տեղալ, այն բախվում է ցանցին, որից հետո, այն կամ սահում ներքև, կամ կլանվում ցանցի միջով։ Այս ամենը նվազեցնում է ուժը։ Արդյունքում բույսերը չեն վնասվում:
Առավելությունները
✅ Պաշտպանում է բերքը կարկուտից կարելի է ասել 100 % ով։
✅ Կարող է նվազեցնել արևի ճառագայթների ինտենսիվությունը, կանխելով արևայրուկը։
✅ Ճիշտ ընտրված ցանցերը կարող են նաև պաշտպանել որոշակի վնասատուներից։
✅ Տեղադրվելու դեպքում երկարաժամկետ օգտագործման հնարավորություն ունի։
Եթե պլանավորում եք տեղադրել կարկտապաշտպան համակարգ, պետք է հաշվի առնել տարածքում առկա քամիները, աշխարհագրական դիրքը և բերքի տեսակն։
Շատ կարևոր է նաև ընտրել ցանցերի ճիշտ տեսակը։ Այս ամենը կօգնի, որպեսզի համակարգն լինի արդյունավետ և երկարաժամկետ:
Հակակարկտային համակարգի ճիշտ ընտրությունը միշտ կենսական նշանակություն ունի:
հակակարկտային համակարգ
Հակակարկտային համակարգ տեղադրման աջակցության ծրագրեր
