ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մասնագիտացված ինտենսիվ այգիների հակակարկտային պաշտպանության համակարգերը ընկերության համար արտադրությունը պաշտպանելու անփոխարինելի գործիք են: Հակակարկտային ցանցերով պաշտպանված պտղատու այգին ապահովում է մշտական որակական և քանակական առաջարկ և հետևաբար ձեռք բերված շուկայական տարածքների պահպանում։ Արտադրանքի որոշակի առկայության շնորհիվ հնարավոր է իրականացնել ընկերության աշխատանքի և մասնավորապես բերքահավաքի ճշգրիտ պլանավորում, որը պահպանում է մշտական ծախսերը՝ շնորհիվ  միատարր բնութագրերով արտադրության առկայության:

 

Հարթ ծածկույթ - Piano

Ներկայումս «հարթ կառուցվածք» հակակարկտային համակարգը գրեթե ամենապարզ և մենաշատ կիրառվող համակարգն է ինտենսիվ այգիների պաշտպանության համար։ Այն իր կառուցվածքով և կիրառելիության առումով ամենաշատ օգտագործվող համակարգն է։ Համակարգի սեզոնային բացման և փակման համար պահանջվում է ավելի քիչ ժամանակ և հետևաբար ավելի քիչ աշխատուժ։ Համակարգի կառուցման համար որպես հենասյուներ սովորաբար օգտագործվում են բետոնո նախաձգված հենասյուներ կամ փայտե հենասյուներ։ Սյուների վերևի հատվածներում տեղադրվում են պլասմասե հատուկ ծածկիճներ որոնք ծառայում են սյուները մետաղալարերի և չոպանների միջոցով միմյանց ամրացնելու համար։ Սյուների տեղաբաշխման ժամանակ հարկավոր է հաշվի առնել մեկ սյանը բաժին ընկնող ցանցի քանակը( կարկուտի բեռը) , որը չպետք է գերազանցի 32-36 քմ։ Օրինակ՝ եթե միջծարային հեռավորությունը 4 մ է ապա միջբուսային բաշխվող սյունը պետք է լինի առավելագույնը 9 մ հեռավորության վրա։

կարկտապաշտպան համակարգ

Գմբեթաձև համակարգ- Capanina

«Capannina» համակարգը կարկտապաշտպան համակարգերի ստեղծված առաջին տեսակն է՝ նախատեսված է բույսերը կարկուտից պաշտպանելու համար: Նման համակարգը նախատեսված է ընդլայնված ձևի մշակաբույսերի համար։ Գմբեթաձև այս համակարգը ի շնորհիվ ցանցի նիստերի մեծ թեքությանը՝ նպաստում է կարկուտը դեպի նիստերի կենտրոն ուղղորդելով բեռնաթափել համակարգի կարկուտի բեռը , դրանով իսկ նվազեցնելով վտանգը ծանրաբեռնվածության հեըևանքով հնարավորին դեֆորմացիաներից կամ համակարգի փլուզումից։ Նման համակարգերը նպատակահարմար է տեղադրել այն վայրերում , որտեղ կարկուտի տեղումները կարող են գերազանցել 20 կգ / քմ , և 4 մ - ից բարձր կոնստրուկցիաների դեպքում ։ Գմբեթաձև համակարգը կառուցվում է նախալարված բետոնե հենասյուներով, 10-12 մետր միջսյունային հեռավորությամբ և գետնից 4-ից ավելի բարձրությամբ։ Այն հարթ կառուցվածքից տարբերվում է՝ ավելի թեք կտուրաձև նիստերով ։

էլաստիկ համակարգ - Ad elastico

Էլաստիկ կառուցվածքը օգտագործվում է որպես հարթ և V-աձև կառուցվածքների այլընտրանք, մասնավորապես, երբ շարքերի լայնությունը գերազանցում է 4,5 մ-ը կամ առանձնապես բարձր կառույցների դեպքում: Կարկտահարության դեպքում էլաստիկի ավելի մեծ ձգվելու պատճառով կարկուտի գրպաններ են գոյանում։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ կառուցվածքը շատ բարձր արդյունավետություն ունի, քանի որ առաձգական պարանները թուլացնում են կարկուտի բեռի տատանողական ազդեցությունը: Պարզ է, որ այն մի փոքր ավելի թանկ է, քան հարթ կառուցվածքը, առաձգական պարանների և դրանց կցամասերի և կարաբինների առկայության պատճառով: Ընդհանրապես անհրաժեշտ է փոխարինել էլաստիկները մինչև հակակարկտային ցանցի օգտակար ծառայության ժամկետի ավարտը: Այդ իսկ պատճառով, ինչպես ասվեց էլաստիկ կառուցվածքի համար, խորհուրդ է տրվում օգտագործել պոլիէթիլենային թելերով ծածկված էլաստիկ պարաններ ՝ ածխածնի սև ուլտրամանուշակագույն ճառագայթման պաշտպանությամբ՝ երկարաժամկետ օգտագործման համար։ Էլաստիկ համակարգի դեպքում կարելի է ունենալ ավելի լայն միջշարային հեռավորություններ ։

ՈՒղղահայաց պատ - Parete verticale

Ուղղահայաց պատի կարկտապաշտպան համակարգը գրեթե բացառապես տեղադրվում է գինեգործական խաղողի և որոշ հատապտուղների պաշտպանության համար։ Որտեղ մեքենայացման բարձր տեմպերը և մագլցող մեքենաների օգտագործումը թույլ չեն տալիս օգտագործել ավանդական կառույցներ: Ցանցը անգլիական լենո տեսակի է՝ 0,32 մմ HDPE թելիկով և օգտագորխվում է 100-ից 140 սմ բարձրությամբ ցանցեր՝ սև, մոխրագույն և բյուրեղյա գույներով կապված բույսի տեսակից ։ Շարքերի եզրերում ցանցը կարելի է ձգել՝ փաթաթելով հատուկ ցինկապատ խողովակների կամ հատուկ էլաստիկների համակարգի միջոցով, որոնք կախված են խարիսխից: Այս վերջին լուծմամբ տեղադրումը պարզեցված է, և հնարավոր է նաև ամբողջովին բարձրացնել ցանցը գլխամասից՝ հեշտացնելով մեխանիկական բերքահավաքը: Ցանցերի բարձրացման աշխատանքը հեշտացնելու և արագացնելու համար ՝ առաջարկում ենք գլանափեղկերի համակարգի տարբեր լուծումներ: Մենք ձեզ հրավիրում ենք կապվել մեր վաճառքի գրասենյակներ լրացուցիչ տեղեկությունների համար: