Description
Թունելային տեսակի ջերմոցը նախատեսված է ամառանոցներում և տնամերձ հողամասերում այգեգործական կամ այլ սիրողական մշակաբույսերի աճեցման համար բարենպաստ միկրոկլիմա ստեղծելու համար:
Ջերմոցի հիմնական մարմինը / կամարը՝ պատրաստված է պրոֆիլավորված ցինկապատ խողովակից 20 x 20 x 1 մմ:
Դիմացի և հետևի կողմից տեղադրված են դռներ թիվ 2 հատ ՝ 1970 մմ x 950մմ չափսերով որոնք իրենց հերթին ներառված են օդափոխության համար նախատեսված պատուհաններով 250 մմ x 900 մմ չափսի : Ծածկույթ ջերմոցային պոլիկարբոնատ է 4մմ հաստությամբ տեղադրված պտուտակներով և այլ ամրացման աքսեսուարներով:
Ջերմոցի տեղադրման համար չի պահանջվում բետոնե կամ այլ տեսակի կառուցապատվող հիմքեր: