Պտղատու այգիների ժամանակակից համակարգերը պետք է նախագծվեն և կառուցվեն մեծ ճշգրտությամբ՝ օպտիմալ պտղաբուծություն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով, համակարգի առանձնահատուկ բնութագրերը հստակորեն բացահայտելուց հետո անհրաժեշտ է ընտրել լավագույն նյութերը, որոնք երաշխավորում են դիմադրություն, գործունակություն և ամրություն:


ՏԵՔՍՏ

Բացահայտիր օգտագործվող նյութերը և աքսեսուարները ինտենսիվ այգիների հիմնման համար

Բետոնե հենասյուներ
Հենաենասյուները խաղողի և պտղատու այգիների հիմնման համար անհրաժեշտ բաղադրիչներից են և գրեթե ամենակարևորը։
ՆԱԽԱԼՐԱՑՎԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՍՅՈՒՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
Երկաթբետոնե նախալարված սյուները իրենց կառուցվածքով և բաղադրությամբ ամբողջովին տարբերվում են մեր ավանդական “շպալեր” անվանվող սյուներից և ունեն մի ծարք առավելություններ, այդ թվում՝
Դիմացկուն է ցնցումների, ուժգին քամիներին, մթնոլորտային տատանումներին, պարարտանյութերում պարունակվող ագրեսիվ նյութերին:
Նորարար տեխնոլոգիաներով արտադրված այս սյուները , որը կոչվում է նախալարված՝ ունեն ճկվելու ունակություն, ոիր շատ կարևոր հանգամանք է կարկտապաշտպան համակարգերի կառուցման համար։
Գին-որակ օպտիմալ հարաբերակցություն
Սյուները կարող են արտադրվել մինչև 6 մ երկարությամբ և ծառայել որպես հենասյուներ և իզորու են կրել առավել քան 500 կգ բեռ ուղղահայաց դիրքում։

Պլասմասե կցամասեր
