ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ

Հակակարկտային ցանցային համակարգերն այսօր այգիներն պաշտպանելու արդյունավետ ու գրեթե անփոխարինելի բաղադրիչներից են` մթնոլորտային անբարենպաստ երևույթներից, ինչպիսիք են կարկուտը, անձրևը, արևայրուքը:Ամեն տարի ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխությունների պատճառով կարկտահարության և մրգերի արևայրուքը մի քանի անգամ ավելացել է:
Մեր ընկերությունը առաջարկում է կարկտապաշտապան ցանցերի նախագծման և տեղադրման համալիր աշխատանքներ, ինչպես նաև կոնստրուկցիաների համալրող նյութեր և աքսեսուարներ, որոնք որակապես և տեխնիկապես նախատեսված են նմանատիպ կոնստրուկցիաների համար:

 

Հարթ ծածկույթով հակակարկտային համակարգը ներկայումս ամենից հաճախ օգտագործվող  տեսակն է, այն իր կառուցվածքով  ամենապարզն ու ամենակիրառվողն է:

Ցանցի փակման և բացման կառավարումը պահանջում է ավելի քիչ ժամանակ և աշխատուժ:

Նմանատիպ ծածկույթները պահանջում են ավելի ամուր հիմքային կառույցներ, որոնք իզորու կլինեն դիմակայել կարկուտի բեռին:

Կտուրաձև ծածկույթով  կառույցը  եղել է առաջին մոնտաժման տեսակը՝ այգիները կարկտահարումից պաշտպանվելու համար. այն իր կառուցվածքով  նման է կտուրի, որի կողմերը մոտ 65 °-ի  թեքության ունեն:

Ամբողջ ցանցային ծածկույթը կառուցված է բետոնե սյուների և մետաղական լարերի խաչաձև մոնտաժման վրա :

Բացառիկ կարկուտի դեպքում կարող են գոյանալ գրպաններ, հետևաբար ամբողջ կարկուտի ծանրությունը կնկնի կառույցի վրա :

Այս տեսակի համակարգը ուժեղ փոթորիկների դեպքում ապահովհում է մեծ անվտանգություն:

Հակակարկտային պաշտպանություն V5 ծածկույթով

Վերջերս V5 հակակարկտային համակարգը ստեղծվել  է կարկուտի գրպաններ գոյանալուց խուսփելու համար: Դա «հարթ ծածկույթ» համակարգի էվոլյուցիա է, որի շնորհիվ տեղադրման, հիմնական կառույցը կարելի է ասել մնում է անփոփոխ:

Այս կառուցվածքում՝ ռետինե պարանների միջոցով, ցանցը պահվում է լարվածության մեջ,: Այսպիսով՝ ամբողջ կարկուտը բեռնաթափվում է գետնին:

Ցանցի փակման և բացման կառավարումը պահանջում է ավելի շատ ժամանակ, քան «հարթ ծածկույթի »համակարգը:

Պաշտպանություն թրթուրների և ճնճղուկների դեմ

Ընդհանուր այգու ծածկույթի նորարարական համակարգ, որը պաշտպանություն է իրականացնում թրթուրների և ճնճղուկների դեմ: Նմանատիպ մոնտաժումների համար  պահանջվում են ցանցեր, որոնք ունեն բարձր խտություն և թրթութների համար ներթափանցումը անհնարին են դարձնում :