Your cart is currently empty!
Արևապաշտպան ցանցեր
Բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում գյուղատնտեսության մեջ օգտագործվում են բազմաթիվ ապրանքներ, որոնցից են արևապաշտպան (ստվերային) ցանցերը։ Արևապաշտպան ցանցերի օգտագործումը շատ դրական ազդեցություն է ունենում բանջարաբոստանային կուլտուրաների, ծառերի, հատապտուղների ինչպես նաև ընտանի կենդանիների բազմացման համար։
Ստվերային ցանցերը օգտագործման լայն շրջանակ ունեն և կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում,
ինչպիսիք են ՝ ձկնաբուծություն, անասնաբուծություն, ծաղկեբուծություն, բանջարաբոստանային կուլտուրաների, հատապտուղների, այգիների, ջերմատների արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու համար։



Որտե՞ղ են օգտագործվում ստվերային ցանցերը
Գյուղատնտեսական տարբեր տարածքներում օգտագործվում են ստվերային ցանցեր։ Իր բնութագրերի և հատկությունների շնորհիվ ստվերային ցանցերը ակտիվորեն օգտագործվում են հետևյալ ոլորտներում՝
- Բոլոր տեսակի մշակաբույսերի աճեցում, այդ թվում միամյա և բազմամյա։
- Տարբեր տեսակի հատապտուղների աճեցում։
- Ջերմոցային կառույցներ։
- Ցանկապատների քողարկում։
- Արևապաշտպան նպատակներով ։
Ստվերային / արևապաշտպան ցանցի առավելությունները
- Բերքատվության ավելացում
Բազմիցս ապացուցված է, որ արևապաշտպան ցանցը կարող է բարձրացնել բերքատվությունը մինչև 45 %:
- Բույսերի աճի արագացում
Բույսերը շատ ավելի արագ են հասունանում, ինչը թույլ է տալիս ֆերմերներին լինել առաջիններից, ովքեր պտուղ են ստանում: Արդյունքում նրանք կկարողանան ապրանքներ վաճառել լավագույն գներով։
- Բարենպաստ պայմանների ստեղծում
Ջերմոցների համար նախատեսված ստվերային ցանցը իդեալական պայմաններ է ապահովում տնկված բույսերի զարգացման համար՝ իդեալական ջերմաստիճանի և խոնավության ցուցանիշներով։
- Բաց գրունտում տնկված բույսերի պաշտպանություն
Բացի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելուց, նման ցանցերը հիանալի կերպով պաշտպանում են բերքը թռչուններից, բոլոր տեսակի միջատներից, կրծողներից, քամու ուժեղ պոռթկումներից և հորդառատ անձրևներից։ Ամենակարևորը՝ դրանք պաշտպանում են ծայրահեղ շոգից:
- Երկար շահագործման ժամկետ
Երկարակեցությունը օգտագործվող ցանցերի կարևոր բաղադրիչ է. Ցանցերը պատրաստված են բարձր խտության, բարձրորակ պոլիէթիլենից (HDPE)։ Հետևաբար, մի քանի սեզոնների ընթացքում արևային ցանցը չի կորցնի իր հիմնական հատկությունները։ Շահագործման ժամկետ է սահմանվում առնվազն 5 տարի:
Ստվերային ցանցերի տեսակները ըստ արևից խտությունների
Սա այն հիմնական բաղադրիչներից մեկն է, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք ցանցերը ընտրելիս։

Ստվերային ցանց 40%
Սա ամենանոսր տարբերակն է, որը կարող է ապահովել բավարար արև։ Նմանատիպ ցանցերը օգտագործվում են ջերմասեր մշակաբույսերի՝ ձմերուկի, սեխի, վարունգի և այլ նմանատիպ կուլտուրաների համար:

Ստվերային ցանց 55%
Սա ավելի խիտ ցանց է, որը հիմնականում օգտագործվում է մրգերի և հատապտուղների որոշակի բանջարաբոստանային կուլտուրաների պաշտպանության համար:
Դրանում ներառված են պղպեղը, սմբուկը, լոլիկը, կաղամբը և այլ նմանատիպ բույսեր։ 55 % խտության ստվերային ցանցը լայնորեն կիրառվում է նաև որոշակի ծաղկետեսաների համար։

Ստվերային ցանց 70%
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից առավել պաշտպանության միջոց։ Նմանատիպ ստվերային ցանցերը օգտագործվում են ջերմոցների և ջերմոցային կառույցների համար, որպես արտաքին-արևապաշտպան շերտ:

Ստվերային ցանց 80-90%
80-90 % արևապաշտպան ցանցերը որոշակի դեպքերում օգտագործվում են ջերմոցային տնտեսություններում։ Դրանք նաև կիրառում են պարսպապատման և ամառանոցային ծածկերի համար։ Նման խտության ցանցերը ունեն առավել պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Ֆասադային ցանց 30 %
Նմանատիպ ցանցերի շուկայում գոյություն ունեն նաև ֆասադային ցանցեր, որոնք օգտագործվում են շինարարական նպատակներով՝ շինհրապարակները ժամանակավոր քողարկելու համար։ Նմանատիպ ցանցերը չունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայելու հավելումներ (UV-STAB հավելում ), որի պատճառով շահագործման ժամկետը շատ ավելի կարճ է քան արևապաշտպան ցանցերինը։ Ֆասադային ցանցերը համեմատաբար մատչելի են վերընշված արևապաշտպան ցանցերից, քանի որ դրանք նախատեսված են միամյա օգտագործման համար։
Ստվերային / արևապաշտպան ցանցերը ցանցերը կիրառվում են բանջարաբոստանային կուլտուրաներին, հատապտուղներին, այգիներին, ջերմոցներին բարենպաստ միկրոկլիմայի ապահովման համար։